— <b>Հրամանի տողից ծրագիրը մեկնարկելու ժամանակ օգտագործվող արգումենտները</b>

Երբ մեկնարկում է <tt>-v</tt> կամ <tt>--version</tt> արգումենտով, ցույց է տրվում Kickshaw-ի ընթացիկ տարբերակը։ <tt>-h</tt> և <tt>--help</tt> արգումենտները ծառայում են այս հուշումների պատուհանի մուտքի նկարագրությունը ներկայացնելու համար, որին հետևում է ընդունված արգումենտների ցանկը։
Kickshaw-ը նաև կարող է մեկնարկել ընտրացանկի նիշքի ուղին որպես արգումենտ տալով։ Որպես կողմնակի արդյունք, սա հնարավորություն է տալիս բացել ընտրացանկի նիշքերը Kickshaw-ով՝ օգտագործելով համատեքստային ընտրացանկը նիշքերի կառավարիչներում։

— <b>Kickshaw-ի ստեղծած նիշքերը</b>

<b>Մշտական</b>

Kickshaw-ը ստեղծում է իր կարգավորման նիշքը <tt>.kickshawrc</tt> անվանմամբ, որը գտնվում է օգտվողի հիմնական պանակում։

<b>Ժամանակավոր</b>

Յուրաքանչյուր խմբագրման համար ստեղծվում է հետադարձ ստեկի նիշք <tt>/tmp/kickshaw.XXXXXX</tt>-ում (X-երը փոխարինվում են կամայական տառերով և թվերով)։ Եթե ծրագիրն անսպասելիորեն ավարտվի, պանակը կմնա, բայց դա մտահոգության առիթ չէ, քանի որ այն պարունակում է միայն փոքր նիշքեր և սովորաբար ավտոմատ կերպով կջնջվի ամենաուշը հաջորդ վերամեկնարկի ժամանակ։

Kickshaw-ը նաև ստեղծում է ինքնապահման նիշք հիմնական պանակում <tt>.kickshaw_autosave</tt> անվանմամբ։ Այն թարմացվում է յուրաքանչյուր խմբագրումից հետո և ջնջվում է, երբ ծրագիրը փակվում է։ Եթե Kickshaw-ն անկանոն կերպով է դադարեցվել, ապա ծրագրի հաջորդ մեկնարկի ժամանակ օգտվողին կհարցվի՝ վերականգնել ընտրացանկն ինքնապահումից, թե ջնջել ինքնապահումը։
